Մեծ Բրիտանիայում անձնակազմի պակասի պատճառով` նոր բանտը կիսով չափ դատարկ է. Telegraph
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում նոր խոշոր բանտի հարյուրավոր խցեր դատարկ են անձնակազմի պակասի պատճառով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ անցյալ տարվա մարտին բացված Millsike տղամարդկանց բանտում, որը գտնվում է Յորք քաղաքի մոտ և նախատեսված է 1,5 հազար բանտարկյալների համար, այժմ դատարկ է գրեթե 350 խուց։ Բանտի ադմինիստրացիան հավաքագրում է աշխատակիցներին, վերապատրաստում, բայց շուտով նրանք դուրս են գալիս աշխատանքից։
Պարբերականը նշում է, որ բանտի կառուցումը բյուջեին արժեցել է 400 մլն ֆունտ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել