Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների և ուղևորաշրջանառության աճով
Հայաստան
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում գրանցել է ուղևորաշրջանառության և բեռնափոխադրումների աճի ամենաբարձր տեմպերը։
ԵՏՀ տվյալներով՝ Հայաստանում ուղևորաշրջանառությունն աճել է 7,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բելառուսում աճը կազմել է 7,2%, Ղազախստանում՝ 5,1%, իսկ Ղրղզստանում՝ 4,9%։
Բեռնափոխադրումների ծավալները Հայաստանում աճել են 12,1%-ով։ Այս ցուցանիշով ևս Հայաստանը առաջատարն է ԵԱՏՄ-ում։ Ղրղզստանում բեռնափոխադրումների աճը կազմել է 3,1%, Ղազախստանում՝ 2%, իսկ Բելառուսում՝ 1,5%։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել