Ինդոնեզիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Աշխարհ
Ինդոնեզիայում օգոստոսի 15-ին տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, իսկ հազարավոր մարդիկ մնացել են առանց կացարանի։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆլորես կղզու ափերի մոտ՝ 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներին հաջորդել է շուրջ 1600 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 5,6 մագնիտուդով, գրանցվել է օգոստոսի 17-ի առավոտյան։
Տարածքում ցունամիի վտանգի պատճառով բնակիչները ժամանակավորապես հեռացել են մերձափնյա բնակավայրերից, սակայն վտանգն ավելի ուշ չեղարկվել է։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է մոտ 500 տուն, իսկ սողանքները փակել են ճանապարհները։
Ֆլորես կղզում շուրջ 12 800 մարդ դեռևս չի կարողանում վերադառնալ տուն։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել