Եմենը ռազմական գործողություն է իրականացրել հութիների դեմ
Աշխարհ
Վերջին 24 ժամվա ընթացքում Եմենի զինված ուժերը ռազմաճակատի տարբեր հատվածներում 181 ռազմական գործողություն են իրականացրել «Անսար Ալլահ։ շարժման հութիների դեմ։ Այս մասին հայտնում է Arab News գործակալությունը՝ հղում անելով երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության բանակի ներկայացուցիչ Մաջիդ ալ Նուզայլիին։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու և բազմակի արձակման հրթիռային համակարգերի կիրառմամբ հարվածներ են հասցվել հութիների ռազմական դիրքերին Թաիզ, Մարիբ, Ալ-Դալիա, Աբյան, Հոդեյդա և այլ ուղղություններով շրջաններում։
Ալ-Նուզալին պնդում է, որ հարձակումների արդյունքում՝ տասնյակ հութի զինյալներ են սպանվել ու վիրավորվել, ոչնչացվել են տեխնիկա, զենքի պահեստներ և այլ ռազմական օբյեկտներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել