ԱՄՆ Ինդիանա նահանգում փոթորիկից յոթ մարդ է զոհվել. NYT
Համաշխարհային Մամուլ
Առնվազն յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Ինդիանա նահանգում մոլեգնող փոթորիկից ու ջրհեղեղից։ Այս մասին հայտնում է New York Times թերթը։
Զոհերի տարիքը տատանվում է 4-86 տարեկանի սահմաններում: Օգոստոսի 11-ին նահանգում վատ եղանակ է գրանցվել: Որոշ շրջաններում քամու պոռթկումները գերազանցել են 44 մ/վրկ-ը, իսկ ջրի մակարդակը հասել է ռեկորդայինի վերջին 113 տարվա ընթացքում:
PowerOutage.us-ի փոխանցմամբ՝ վատ եղանակի պատճառով՝ ԱՄՆ-ի Հավայան կղզիների և Ինդիանա նահանգների ավելի քան 280 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։
Հավայան կղզիներում շուրջ 151,5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, հիմնականում՝ Հավայան, Հոնոլուլու և Մաուի շրջաններում, որոնք տուժել են «Լալա» փոթորկից։ Ինդիանայում ավելի քան 130,4 հազար մարդ հեղեղումների պատճառով՝ մնացել է առանց էլեկտրականության։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել