Ինչ է սպառնում չինացի պաշտոնյաներին օտարերկրացիների հետ ամուսնանալու դեպքում. CNN
Համաշխարհային Մամուլ
Չինացի պաշտոնյաները վտանգում են իրենց կարիերան, եթե անձնական հարաբերություններ հաստատեն օտարերկրյա քաղաքացիների հետ։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Լրագրողների տեղեկություններով՝ Չինաստանի պետական ապարատի աշխատակիցներից մեկն արտասահմանյան օդանավակայանում հանդիպել է օտարերկրացու, ում հետ նա ավելի ուշ ծրագրել է ամուսնանալ։ Այնուհետև գործընկերները նրան առաջարկել են վերանայել այս որոշումը, քանի որ հարսանիքը կարող է արժենալ նրա կարիերան։
Հեռուստաալիքը նշել է, որ ՉԺՀ-ում ոստիկաններին, զինվորականներին, դիվանագետներին և պետական գաղտնիքներին հասանելիություն ունեցող անձանց արգելվում է ամուսնանալ օտարերկրացիների հետ։ Սակայն նման միջոցը չի տարածվում սովորական քաղաքացիների վրա։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել