Ջոկովիչը հայտնել է առողջական խնդրի մասին անսպասելի պարտությունից հետո
Հասարակություն
Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարում անսպասելի պարտություն է կրել աշխարհի 50-րդ ռակետ Արգենտինայի ներկայացուցիչ Տիագո Տիրանտեից՝ 6:2, 4:6, 4:6 հաշվով։
39-ամյա Ջոկովիչը երկրորդ սեթում բժշկական ընդմիջում է վերցրել և հանդիպման ընթացքում ակնհայտորեն դժվարացել է շոգ ու խոնավ եղանակային պայմաններում։ Նա նշել է, որ վերջին տարիներին ունի առողջական խնդիր, որն առավել սրվում է բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում։
Ջոկովիչի խոսքով՝ այդ խնդիրը իրեն անհանգստացնում է արդեն մի քանի տարի։ Հանդիպման ընթացքում թենիսիստը նաև երկու անգամ փսխել է, իսկ երկրորդ սեթից հետո երկու մարզիկներն էլ որոշ ժամանակ հեռացել են հանդերձարաններ։ Տիրանտեն հաղթանակը անվանել է իր կարիերայի լավագույններից մեկը։

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել