Բրազիլիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով` ինը մարդ է զոհվել
Աշխարհ
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում ավտոբուսի վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով` ինը մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։
«Առնվազն ինը մարդ է զոհվել Պետրոպոլիսում ավտոբուսի շրջվելու հետևանքով, որոնց թվում՝ ութ կին և մեկ երեխա»,- ասվում է նյութում։
Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել լեռնային հատվածից իջնելիս։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսի ուղևորները եղել են 49 մարդ, որոնցից 13-ը տուժել են։
Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել