1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Տնտեսություն
2026թ ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք, որից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։
81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման թաքցված ծավալը կազմել է՝ 3․884․321,8մխ։ Միայն 57 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է՝ 254․914․192,7 ՀՀ դրամ։
Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել