Անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին Նիկոլ Փաշինյանը հրավիրում է «Վարչաֆեստ»․ օգոստոսի 22-ին Սևանում երաժշտական փառատոն է Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք «Նրանք անցել են պարկեշտության սահմանը»․ Լավրովը քննադատել է Ճապոնիային «Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները և ապօրինությունները հայ տեսակի դեմ են»․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբ Կրիպտոարժույթների շուկայում նոր գներ․ Բիթքոինի գինն այսօր Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Էդուարդ Սպերցյանը փայլում է Սաուդյան Արաբիայում 

Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը

Հասարակություն

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված՝ INSARAG-ի միջազգային վերաորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք՝ Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։

Ողջունելով վարժանքի մասնակիցներին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը նշել է, որ այն հայկական թիմի համար գիտելիքներն ու կարողությունները բարելավելու, միջազգային փորձը յուրացնելու և անելիքները հստակեցնելու լավ հնարավորություն է։ Նրա խոսքով՝ մենթորների դիտարկումներն ու առաջարկությունները կօգնեն թիմին ավելի պատրաստված ներկայանալ առաջիկա վերաորակավորմանը։

«Մենք աջակցում ենք հայկական թիմին վերաորակավորման գործընթացում։ Այս վարժանքի միջոցով ցանկանում ենք հասկանալ թիմի պատրաստվածության մակարդակը, տեսնել ուժեղ կողմերն ու առաջիկա երկու տարիներին կատարվելիք աշխատանքը։ Շվեյցարիայից մասնակցում է ինը մասնագետ՝ կառավարման, որոնման, փրկարարական, բժշկական և լոգիստիկ ուղղություններով»,- նշել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։

Խաղարկվել են միջազգային փրկարարական առաքելության բոլոր փուլերը՝ ազդարարումից մինչև որոնողափրկարարական աշխատանքներ։ Աղետը պայմանական էր, սակայն առաջադրանքները, պահանջներն ու գնահատման չափանիշները՝ իրական։

Որոնողափրկարարական թիմը ստեղծել է ընդունման և մեկնման կենտրոն, շտաբ և ժամանակավոր բազա։ Տարբեր տեղամասերում փրկարարական ծառայողները հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել։ Խաղարկվել են նաև միջազգային թիմերի ընդունման, գրանցման և նրանց աշխատանքների համակարգման գործողությունները։

Մենթորները հետևել են, թե ինչպես են փրկարարները որոշումներ կայացնում, կազմակերպում որոնողափրկարարական աշխատանքները, ապահովում բժշկական օգնությունն ու կիրառում անհրաժեշտ սարքավորումները՝ համագործակցելով միջազգային թիմերի հետ։

«Վարժանքն անցկացվում է 160 կետից բաղկացած հատուկ ստուգաթերթով։ Գնահատում ենք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի գործնական և կառավարման կարողությունները, միջազգային համագործակցության պատրաստվածությունը, ինչպես նաև 36 ժամ տևողությամբ վարժանքը կազմակերպելու և կառավարելու կարողությունը»,- ընդգծել է Շվեյցարական հումանիտար օգնության արագ արձագանքման ղեկավար, մենթորական թիմի ղեկավար Դեյվիդ Սոխորը։

Վարժանքի ավարտին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը, հայկական թիմի անդամներն ու մենթորներն ամփոփել են արդյունքները։ Քննարկվել են թիմի ուժեղ կողմերը, վերհանվել առկա խնդիրները և նախանշվել այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար։

Վարժանքը հնարավորություն է տվել իրականությանը մոտարկված պայմաններում ստուգելու հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը, իսկ գրանցված արդյունքները հիմք կդառնան կարողությունների հետագա կատարելագործման և միջազգային վերաորակավորմանը պատշաճ ներկայանալու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին Նիկոլ Փաշինյանը հրավիրում է «Վարչաֆեստ»․ օգոստոսի 22-ին Սևանում երաժշտական փառատոն էՀայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղըՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք«Նրանք անցել են պարկեշտության սահմանը»․ Լավրովը քննադատել է Ճապոնիային«Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները և ապօրինությունները հայ տեսակի դեմ են»․ Տիգրան ԱբրահամյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ պաշտպանական խումբԿրիպտոարժույթների շուկայում նոր գներ․ Բիթքոինի գինն այսօրԳայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել ենԳյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներԷդուարդ Սպերցյանը փայլում է Սաուդյան ԱրաբիայումՎրաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին«Եթե գործարք չլինի, իրավիճակը կարող է սրվել». Թրամփը՝ ԻրանինՇուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունըԱԹՍ-ների զանգվածային գրոհ Մոսկվայի վրա․ տուժածներ, հրդեհ և օդանավակայանների աշխատանքի խափանում«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը «Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը «Հրապարակ»․ Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը «Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել «Հրապարակ»․ Ինչու է ՔՊ-ն «դիվոտել» Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»Կոտայքի մարզպետի թեկնածու չկա. ինչ գործընթացներ կան․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում «Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Կոնգրեսի դեմոկրատները կսահմանափակեն Թրամփի ռազմական լիազորությունները Օմանի հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո Պաշտպանության նախարարի հեռախոսահամարը արտահոսել է ինտերնետ. Մեծ ԲրիտանիաՕգոստոսի 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելու Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ Դպրոցականները այս տարի երկշաբաթյա աշնանային արձակուրդ կունենա՞ն ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իրանի հետ պատերազմի ֆոնին անկումից հետո ոսկին վերականգնում է «ապահով հանգրվանի» կարգավիճակը Ֆինանսական հիմքերը ամրապնդելու ժամանակն է․ Օգոստոսի 20-ից հաջողության հոսք է սպասվում կենդանակերպի երեք նշանների Որ կենդանակերպի նշանը ինչ կստանա շաբաթվա վերջում Կենդանակերպի այս նշանները կարող են իրենց զգալ պայծառատեսներ Ինչ է սպառնում չինացի պաշտոնյաներին օտարերկրացիների հետ ամուսնանալու դեպքում. CNNՍինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով Ֆրանսիայում հազարավոր զինվորականներ են ներգրավվել անտառային հրդեհների դեմ պայքարումՆա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ ԱՄՆ-ն կորցրել է մուտքը դեպի Հորմուզի նեղուց և Պարսից ծոցԶբոսաշրջիկը զոհվել է կայծակի հարվածիցՎատ եղանակի պատճառով՝ ԱՄՆ երկու նահանգ հոսանքազրկվել էԻսրայելը առաջիկա օրերին սպասում է Թրամփի փեսայի՝ Քուշների այցինԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Ամենադիտված