«Նրանք անցել են պարկեշտության սահմանը»․ Լավրովը քննադատել է Ճապոնիային
Աշխարհ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ հայտարարություններով «անցել են պարկեշտության սահմանը»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն զրույցի համար կանչել է Ճապոնիայի դեսպանին, սակայն դիվանագետը չի ներկայացել գերատեսչություն ո՛չ օգոստոսի 14-ին, ո՛չ էլ օգոստոսի 17-ին՝ պատճառաբանելով, որ չի կարող գալ։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ դեսպանի նման վարքագիծը «զարմանք է առաջացնում»՝ ընդգծելով, որ ռուսական կողմը մտադիր է նրա հետ քննարկել ընդունող երկրում դիվանագիտական աշխատանքի կազմակերպման հարցերը։
Լավրովը նաև նշել է, որ դեսպանը պետք է իր աշխատանքը կառուցի՝ հարգելով այն երկրի օրենքներն ու կարգերը, որտեղ իրականացնում է իր դիվանագիտական առաքելությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել