Նիկոլ Փաշինյանը հրավիրում է «Վարչաֆեստ»․ օգոստոսի 22-ին Սևանում երաժշտական փառատոն է
Հասարակություն
Օգոստոսի 22-ին «Սևան ֆեստիվալ սիթի»-ում կանցկացվի «Վարչաֆեստ» առաջին երաժշտական մրցույթ-փառատոնը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջոցառման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և նշել, որ «օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում»։
Փառատոնի այցելուների համար ծրագիրը կմեկնարկի ժամը 12:00-ին։ Միջոցառման ընթացքում երիտասարդ երաժշտական խմբերը հանդես կգան իրենց ստեղծագործություններով, իսկ հաղթողները կընտրվեն ժյուրիի և հանդիսատեսի քվեարկությամբ։
Օրվա ընթացքում նախատեսված են նաև տոնախմբություն, տոնավաճառ, խաղեր, լողափնյա միջոցառումներ և համերգներ։
Միջոցառման այցելուների համար կազմակերպվելու է նաև ուղիղ գնացք Երևանից։ Ժամը 09:30-ին «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքը կմեկնի դեպի Վարչաֆեստի տարածք, իսկ ժամը 21:30-ին կվերադառնա Երևան՝ առանց կանգառների։
Մուտքը տարածք ազատ է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել