«Ոչինչ չի արդարացնում այս անխոհեմ քայլը»․ Արաղչին՝ Բարզանիի գրասենյակի վրա հարձակման մասին
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակի վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումը՝ հայտարարելով, որ նման գործողությունը որևէ արդարացում չունի։
Արաղչին կոչ է արել քրդերին զգոն լինել և զգուշանալ, իր բնորոշմամբ, «կեղծ դրոշի» գործողություններից, որոնց նպատակը հարևանների միջև տարաձայնություններ ու թշնամանք հրահրելն է։
«Մենք պաշտպանել ենք մեր քուրդ բարեկամներին Սադամի և «Իսլամական պետության» դեմ և շնորհակալ ենք այն անվտանգության համար, որն նրանք ապահովում են մեր սահմանին», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին։ Քրդական իշխանությունների տվյալներով՝ երկու պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարք է թիրախավորել Բարզանիի անձնական գրասենյակը և Քուրդիստանի անվտանգության ծառայության ղեկավարի բնակարանը։ Զոհեր չեն արձանագրվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել