«Հրապարակումների մեծ մասը հնարված է»․ ԱՄՆ դեսպանը հերքում է Թրամփ–Նեթանյահու տարաձայնությունները
Աշխարհ
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի միջև Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հարցում հիմնական տարաձայնություններ չկան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը միասնական են Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի իրականացման հարցում, որի առանցքային դրույթներից է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայում կազմակերպության ապագա գործունեության բացառումը։
Հաքաբին նաև հերքել է այն տեղեկությունները, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների բանակցությունները բացահայտել են կողմերի միջև լուրջ տարաձայնություններ։ Դեսպանը նշել է, որ բանակցություններին ներկա է եղել մի քանի ժամ և կարող է վստահաբար ասել, որ հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը։
«Լրագրողական նյութերի մեծ մասը հնարված է զրոյից»,– գրել է Հաքաբին X-ում։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուի և Քուշների շուրջ չորսժամյա բանակցությունները ցույց են տվել ամերիկա-իսրայելական տարաձայնությունների առկայությունը և ընդգծել, որ Գազայում կարգավորման հարցում առաջընթացի հասնելը կարող է դժվար լինել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել