ԱՄՆ-ից առաջին պատվիրակությունը կժամանի Հայաստան․ այն կընդունի նոր ԱԺ-ն
Արտաքին Քաղաքական
Օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ պատվիրակության ընդունելությունը հանձնարարվել է կազմակերպել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին։
Սա 9-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունվող առաջին արտասահմանյան պատվիրակությունն է։
Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ և քննարկումներ հայ-ամերիկյան հարաբերությունների, երկկողմ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել