Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Գայի պողոտա, Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Renault», «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նախ 2, հետո ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները:
Փրկարարները «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և 2 տուժածի հետ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տուժածներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ը եղել է կայանված և բախումը տեղի է ունեցել «Renault» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել