Էլբրուսում ութ լեռնագնաց անհետ կորել է
Աշխարհ
Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի շրջանում գտնվող Էլբրուս լեռան վրա ութ լեռնագնաց անհետ կորել է։ Նրանց որոնումները շարունակվում են, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Տեղեկություն է ստացվել, որ ութ լեռնագնացից բաղկացած խումբը Էլբրուս լեռ բարձրանալիս սահմանված ժամկետում կապի դուրս չի եկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի վայր անմիջապես մեկնել է ՌԴ ԱԻՆ Էլբրուսի բարձրադիր որոնողափրկարարական ջոկատի 14 փրկարար։ Մասնագետները հետազոտում են լեռան հարավային լանջը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել