Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան 

Էջմիածնում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ ըստ մայրիկի՝ հարվածել են 10-ամյա աղջկա

Հասարակություն

Օգոստոսի 2-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ Արագածի զանգվածի 14-րդ շենքի բակում, միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով, ընտանիքի պնդմամբ, տուժել է նաև 10-ամյա աղջիկը։ Դեպքի առթիվ ընտանիքը դիմել է իրավապահներին։ Հարցով զբաղվում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ոստիկանները։

SHAMSHYAN.com-ին դիմած Նարինե Բարոյանը պատմեց, որ դեպքից առաջ իրենց և նույն շենքում բնակվող ընտանիքի միջև արդեն մի քանի անգամ լարված իրավիճակներ են առաջացել։ Մոտ մեկ ամիս առաջ հարևան ընտանիքի անդամներից մեկը խնդիր է ունեցել իր որդու հետ, որից հետո ևս մի քանի միջադեպեր են գրանցվել։ Որոշ դեպքերում իր ամուսնուն կանչել են բակ, սակայն իրենք, իրավիճակի հնարավոր սրման մտավախություն ունենալով, փորձել են խուսափել որևէ առճակատումից։ «Մենք նրանցից չենք վախենում, պարզապես գիտենք, որ ոչ ոք նրանց հետ չի ցանկանում առնչվել, և փորձում էինք խուսափել խնդիրներից»,- նշեց տուժած երեխայի մայրը։

Անդրադառնալով օգոստոսի 2-ի դեպքին՝ նա պատմեց, որ այդ օրը իրենց տանը հավաքված են եղել հարազատները։ Երեկոյան, երբ դուրս են եկել բակ՝ հյուրերին ճանապարհելու, այնտեղ են հայտնվել նաև հարևան ընտանիքի անդամները։ Սկզբում վիճաբանություն է առաջացել ամուսնու և հարևան տղամարդու միջև։ Ձայները լսելով՝ ինքը, իսկ ապա նաև 10-ամյա դուստրը իջել են բակ։

«Վայրկյանների ընթացքում իրավիճակը շատ լարվեց․ նրանց ընտանիքի անդամները հավաքվեցին մեր գլխին։ Այդ կինը հասավ աղջկաս վրա, իսկ ես միջտեղը մտա, որպեսզի թույլ չտամ նրան հարվածել երեխայիս»,- պատմեց քաղաքացին՝ հավելելով, որ այդ ընթացքում դուստրը գլխի հատվածում հարված է ստացել, գլխապտույտ ունեցել և հենվել բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ընտանիքի պնդմամբ՝ 10-ամյա աղջիկն ունի տեսողության հետ կապված խնդիրներ (կարճատեսություն), ինչպես նաև նախկինում գլխի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով պարբերաբար բժշկական հետազոտություններ է անցնում։

Մայրը նշեց, որ դեպքից հետո սկզբում փորձել են հետևել երեխայի ինքնազգացողությանը, սակայն ավելի ուշ նրա մոտ առաջացել են փսխումներ և աչքերի շրջանում սեղմող ցավեր․ «Ստիպված մեքենայով երեխային Երևան տարանք։ Հիվանդանոցում ԿՏ հետազոտություն արեցին, նյարդավիրաբույժը զննեց։ Ասացին, որ սուր խնդիր չկա»։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն տեղափոխել են ոստիկանության բաժին։ Երեխայի մայրը ցանկանում է, որպեսզի կատարվածի ամբողջական և օբյեկտիվ քննություն իրականացվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

«Ես ոչ մեկից որևէ արտոնություն չեմ ուզում։ Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ինձ համար ինչ-որ բան անի, միայն արդարություն եմ պահանջում։ Եթե մարդը սխալ է արել, թող պատասխանատվության ենթարկվի, եթե չի արել՝ թող դա էլ քննությամբ պարզվի»,- ընդգծեց նա։

Կինը նաև հավելեց, որ որոշ ծանոթներ իրեն խորհուրդ են տվել փաստաբան վարձել՝ պնդելով, թե մյուս կողմը կարող է իրավապահ համակարգում կապեր ունենալ։ Սակայն նա շեշտեց, որ նման տեղեկությունների հավաստիությունը չի կարող հաստատել և չի ցանկանում որևէ մեկին առանց ապացույցների մեղադրել․ «Ես չեմ ասում, որ ինչ-որ մեկը կապեր ունի կամ որևէ մեկը պետք է պաշտպանվի։ Ուզում եմ, որ ամեն ինչ օրենքով լինի։ Եթե իմ աղջկա նկատմամբ որևէ ապօրինի գործողություն է կատարվել, ուզում եմ, որ դա քննվի, և մեղավոր անձը պատասխանատվության ենթարկվի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Ամենադիտված