Քանյե Ուեսթի համերգների հայտարարությունից հետո Սանկտ Պետերբուրգի տոմսերի պահանջարկը կտրուկ աճել է
Հասարակություն
Քանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգների հայտարարությունից հետո քաղաք մեկնող գնացքների տոմսերի պահանջարկն աճել է 41 անգամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Տուտու» ճանապարհորդական ծառայության տվյալները։
Ամերիկացի ռեփերը հոկտեմբերի 10-ին և 11-ին երկու համերգ կտա Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայում»։ Համերգների օրերի համար ավիատոմսերի որոնումներն աճել են 16 անգամ, նույնքան ավելացել է նաև հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունը։
Սանկտ Պետերբուրգ մեկնող գնացքի միակողմանի տոմսի միջին արժեքը նշված օրերին կազմում է 6,2 հազար ռուբլի, ավիատոմսինը՝ 15,9 հազար, իսկ հյուրանոցում մեկ գիշերվա միջին արժեքը՝ 3,7 հազար ռուբլի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել