Խոշոր վթար Կոտայքում․ «Mazda 6»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն Պրոդուկտ» ընկերության մոտ, բախվել են «Jeep Compass» և «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները. հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Բախման հետևանքով «Mazda 6»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, ապա քարերին և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով «Mazda 6»-ի 27-ամյա վարորդ Արսեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտե։
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել