Ուկրաինայի ԶՈւ վերջին հարձակումը Ռուսաստանի վրա տարվա ընթացքում ամենազանգվածայիններից մեկն է
Աշխարհ
Ռուսաստանի շրջանների վրա Ուկրաինայի զինված ուժերի օգոստոսի 18-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումը տարեսկզբից ի վեր ամենամեծերից մեկն էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներին։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների, Ազովի և Սև ծովերի վրայով խոցել են ուկրաինական 791 անշարժ թևով անօդաչու թռչող սարք։
Գործակալությունը նշում է, որ այս ամենամեծ հարձակմանը նախորդել է օգոստոսի 16-ի գիշերը տեղի ունեցած հարձակումը, երբ ռուսական ուժերը որսացել և ոչնչացրել են 822 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Տարեսկզբից ի վեր նախորդ ամենամեծ հարձակումը համարվում էր հունիսի 26-ի հարձակումը, երբ երկրի վրա խոցվել է 660 ԱԹՍ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է