Ուկրաինայում հայտարարել են՝ մինչև տարեվերջ խաղաղություն չի լինելու
Աշխարհ
Ռուսաստանը և Ուկրաինան մինչև տարեվերջ համաձայնության չեն հասնի կամ խաղաղության համաձայնագիր չեն ստորագրի։ Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում հայտարարել է Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։
«Ռուսաստանի ծրագրերը հետևյալն են, և ահա թե ինչ են նրանք ասում. մինչև այս տարվա վերջ համաձայնագրեր կամ խաղաղության համաձայնագրի ստորագրում չեն լինի», - ասել է Սկիբիցկին։
Նա պնդում է, որ Ռուսաստանը հետապնդելու է իր նպատակները՝ առաջին հերթին ազատագրելով Դոնբասի մնացած տարածքը Ուկրաինայի զինված ուժերից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել