5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը Հայաստանում կդառնա պարտադիր Պրեմիեր լիգան առաջին անգամ կհրապարակի մրցավարների և VAR-ի վիճահարույց որոշումների ամբողջական գնահատականները Պուտինը կարող է հանդիպել Քանյե Ուեսթի հետ․ ՌԴ Պետդուման պայման է նշել Զախարովան մտահոգություն է հայտնել Կիևի կողմից Զապորոժյեի ԱԷԿ-ի դեմ սադրանքների կապակցությամբ ՊԵԿ-ը հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ի կիրառման 269 խախտում․ տուգանքները՝ 86.7 մլն դրամ Ողբերգական դեպք Նոր Հաճնում․ շինարարական աշխատանքների ժամանակ ավտոկռունկն ընկել է, կա 2 զոհ Կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Թրամփը Հորմուզի նեղուցը քարտեզի վրա ներկայացրել է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք» Առանց սահմանապահի միջամտության․ «Զվարթնոցում» նախապատրաստվում են e-gate համակարգերի ներդրմանը «ԱԺ նախագահի տեղակալը իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը». Վարդևանյան Կարկուտը խափանել է Բարսելոնա–Երևան չվերթը․ ուղևորները ժամերով սպասել են փոխարինող ինքնաթիռի 

Կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ

Գիտություն և Մշակույթ

Ուսուցիչների մասնագիտական զարգացման շրջանակում նախատեսվում է վերափոխել հերթական ատեստավորման համակարգը։ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ներկայում բոլոր մոդուլներով մշակվում են էլեկտրոնային դասընթացներ, որոնք նախատեսվում է հասանելի դարձնել մինչև տարեվերջ։ Դրանք կներառեն տեսադասեր, ուսումնական նյութեր և ինքնաստուգման հարցեր։ Հետագայում վերապատրաստող կազմակերպությունները կիրականացնեն միայն գործնական հատվածը, իսկ տեսական մասը հասանելի կլինի էլեկտրոնային ձևաչափով։ Այս փոփոխությունը վերաբերում է հաջորդ տարվա հերթական ատեստավորմանը, իսկ այս տարվա գործընթացը կշարունակվի գործող ձևաչափով։

Ներկայացված տվյալներով՝ կամավոր ատեստավորում է անցել 9602 ուսուցիչ, որոնցից 2143-ը՝ Երևանից։ Ատեստավորման ընթացիկ փուլի համար հանրապետությունում արդեն հայտագրվել է շուրջ 1300 ուսուցիչ։

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը դպրոցների տնօրեններին հորդորել է խրախուսել ուսուցիչների մասնակցությունը՝ նշելով, որ որոշ դպրոցներում մասնակցությունը մոտեցել է 90 տոկոսի, մինչդեռ կան դպրոցներ, որտեղ ընդամենը մեկ ուսուցիչ է մասնակցել։

«Կամավոր ատեստավորումը բնավ չի վկայում ուսուցչի լավ մանկավարժ լինելու մասին, բայց վկայում է առնվազն իր առարկան իմանալու մասին, որը բազային պահանջ է ուսուցիչ լինելու համար»,- նշել է նախարարի տեղակալը։

90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների դրույքաչափը կարող է հասնել 300 հազար դրամի

Կամավոր ատեստավորման համակարգում նախատեսվում է խրախուսման նոր մեխանիզմ։ Կառավարության նոր ծրագրով՝ 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների համար հաջորդ ատեստավորման ժամանակ նախատեսվում է հնարավորություն՝ 200 հազար դրամի փոխարեն ունենալ 300 հազար դրամ դրույքաչափ։

Նպատակն է՝ խրախուսել ուսուցիչներին շարունակաբար զբաղվել մասնագիտական զարգացմամբ։ Կամավոր ատեստավորման լրամշակված կարգը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել հանրային քննարկման։ Նոր մեխանիզմը, ըստ ներկայացված տեղեկատվության, այս տարվա ատեստավորման վրա չի տարածվի և նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։

Ատեստավորում կանցնեն նաև հատուկ մանկավարժներն ու լոգոպեդները

Նախորդ տարի առաջին անգամ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել նաև հոգեբանները: Ընդհանուր առմամբ հայտ է ներկայացրել 993 մասնագետ, որոնցից 313-ը ցուցաբերել է 69,9 տոկոս արդյունք, իսկ 9 մասնագետ՝ 90-100 տոկոս։ Այս տարի նախատեսվում է գործընթացում ընդգրկել նաև հատուկ մանկավարժներին և լոգոպեդներին։ Ակնկալվում է, որ ատեստավորումը նրանց համար ևս կդառնա մասնագիտական զարգացման և աշխատանքի պայմանների բարելավման լրացուցիչ հնարավորություն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օդաչուներն ու բորտուղեկցորդները քաղցկեղից մահացության բարձր ռիսկ ունեցող մասնագիտությունների շարքում են․ հետազոտությունՄեծ Բրիտանիան արձագանքել է բրիտանական ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներին5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը Հայաստանում կդառնա պարտադիրԶելենսկին և նրա շրջապատը գոհ են ռազմաճակատում տիրող իրավիճակից. վերլուծաբան Փորձագետը բացատրել է՝ ինչ է տեղի ունենում օրգանիզմում կալորիաների երկարատև պակասի դեպքումԳիտնականը գնահատել է քաղաքակրթությանը սպառնացող «սուպերցունամիի» հավանականությունըԻսպանիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներՊրեմիեր լիգան առաջին անգամ կհրապարակի մրցավարների և VAR-ի վիճահարույց որոշումների ամբողջական գնահատականներըԳիտնականները ուղեղի ամենավտանգավոր ուռուցքներից մեկի դեպքում կյանքը երկարացնելու միջոց են հայտնաբերելՄինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը խորհուրդ է տրվում ստուգել մարտկոցներն ու խողովակներըՊուտինը կարող է հանդիպել Քանյե Ուեսթի հետ․ ՌԴ Պետդուման պայման է նշելԶախարովան մտահոգություն է հայտնել Կիևի կողմից Զապորոժյեի ԱԷԿ-ի դեմ սադրանքների կապակցությամբ Ուկրաինայում հայտարարել են՝ մինչև տարեվերջ խաղաղություն չի լինելուԱՄՆ-ը Եվրոպայում կսկսի մարտական ծովային անօդաչուներ արտադրելՊԵԿ-ը հուլիսին արձանագրել է ՀԴՄ-ի կիրառման 269 խախտում․ տուգանքները՝ 86.7 մլն դրամԲարձր տեխնոլոգիական բուժօգնությունն ավելի հասանելի է դարձել. ՌԴԶախարովան հայտնել է՝ ինչու են Ճապոնիայի դեսպանին կանչել ՌԴ ԱԳՆՊուտինն ու Մյանմայի նախագահը բանակցություններ են սկսել ԿրեմլումՈղբերգական դեպք Նոր Հաճնում․ շինարարական աշխատանքների ժամանակ ավտոկռունկն ընկել է, կա 2 զոհԿամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչՌուսաստանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Թրամփը Հորմուզի նեղուցը քարտեզի վրա ներկայացրել է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»Առանց սահմանապահի միջամտության․ «Զվարթնոցում» նախապատրաստվում են e-gate համակարգերի ներդրմանը«ԱԺ նախագահի տեղակալը իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը». ՎարդևանյանԶապորոժիեում անօդաչու թռչող սարքի վայրէջքից հետո պայթյուններ են եղել, և հրդեհ է բռնկվելԿարկուտը խափանել է Բարսելոնա–Երևան չվերթը․ ուղևորները ժամերով սպասել են փոխարինող ինքնաթիռիԱրամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցությունԼուսինե Բադալյանի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնումՈւկրաինայի ԶՈւ վերջին հարձակումը Ռուսաստանի վրա տարվա ընթացքում ամենազանգվածայիններից մեկն է ԵԺԿ-ի բանաձևով Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ճանաչվել. ասում էիք՝ եվրոպացիները չեն ասել. ԳալստյանԵրկրի վրա անսպասելի մագնիսական փոթորիկ է սկսվելԷնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ ՎարդևանյանԳործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալներըՔանյե Ուեսթի համերգների հայտարարությունից հետո Սանկտ Պետերբուրգի տոմսերի պահանջարկը կտրուկ աճել է«Եթե ՔՊ-ի համակիր ես՝ իրավունքներ ունես, եթե ոչ՝ հալածյալ ես». Գրիգորյանի կոշտ ելույթըԱբրահամ Համադեն Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է հայ-ամերիկյան խորհրդարանական երկխոսության զարգացումըԵվրոպայում սկսել են փոխել վերաբերմունքը Ռուսաստանի հետ երկխոսության հարցում«Աղազարյանն էլ խնդիր չուներ ՔՊ կազմում, հեռացվելուց հետո նրա կյանքը հանրային սեփականություն դարձավ»Միրզոյան-Համադե հանդիպմանը նշվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները․ Փաշինյանն ու կոնգրեսականը մտքեր են փոխանակելԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական հարաբերությունները․ Հուն ՄանեթԻրանը կշարունակի փակ պահել Հորմուզի նեղուցը․ Ղալիբաֆը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ին Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է. Անցել են պարկեշտության սահմանը․ Լավրովը՝ Ճապոնիային«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարանԼուկաշենկոյին նվիրել են բելառուսական արտադրության առաջին ինքնաձիգըԱննա Հակոբյանի հետ կողմ եմ խնդիրները լուծել, քան առճակատման գնալ. Լիլիթ Գալստյան (տեսանյութ) Գիտե՞ք Համաշխարհային պատերազմից հետո գերիները ե՞րբ են վերադարձել՝ 10 տարի անց. Արփի Դավոյան «Բոշա-փչացած» խոսույթին պետք է վերջ տրվի. Լիլիթ Մինասյան
Ամենադիտված