Զախարովան հայտնել է՝ ինչու են Ճապոնիայի դեսպանին կանչել ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյին ՌԴ ԱԳՆ-ում առաջարկել են մտածել այն մասին, որ Տոկիոն, Մոսկվայի գնահատմամբ, համակարգված կերպով աջակցում է Կիևի գործողություններին խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև քննադատել է Ճապոնիայի իշխանություններին՝ պաշտոնական մակարդակով «ռուսատյաց հայտարարությունների» և հակառուսական պատժամիջոցներին միանալու համար։
Մուտոն ՌԴ ԱԳՆ էր կանչվել նաև Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ Տոկիոյի հայտարարություններից հետո։ Ճապոնիան բողոք էր հայտնել այդ այցի կապակցությամբ, մինչդեռ Մոսկվան պնդում է, որ կղզու նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի ենթակա չէ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել