Գնացքներում նախատեսում են ներդնել կենսաչափական նույնականացմամբ ուղևորություն. ՌԴ
Ռուսաստան
«Ռուսական երկաթուղիները» նախատեսում են առաջիկա երեք տարիների ընթացքում հիմնական երթուղիներում ներդնել կենսաչափական տվյալներով գնացք նստելու համակարգ։ Այս մասին հայտնել է ընկերության փոխտնօրեն Եվգենի Չարկինը։
Ապրիլից ծառայությունն արդեն հասանելի է Մոսկվայից Նիժնի Նովգորոդ, Իվանովո և Կոստրոմա երթուղիներում։ Օգոստոսի 18-ից կենսաչափական նույնականացմամբ կարող են գնացք նստել նաև Նիժնի Նովգորոդից Իվանովո և Կիրով մեկնող «Լաստոչկա» գնացքների ուղևորները։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել միասնական կենսաչափական համակարգում և համաձայնություն տալ տվյալների մշակմանը։ Միաժամանակ ուղևորները կշարունակեն ընտրության հնարավորություն ունենալ՝ ինքնությունը հաստատել անձնագրով կամ կենսաչափական տվյալներով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել