Զախարովան մտահոգություն է հայտնել Կիևի կողմից Զապորոժյեի ԱԷԿ-ի դեմ սադրանքների կապակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ Կիևի կողմից իրականացվող շարունակական սադրանքների առնչությամբ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության համաձայն, որը հրապարակվել է գերատեսչության կայքում, խորը մտահոգություն է հայտնվում Կիևի կառավարության ագրեսիվ ու չարամիտ քայլերի կապակցությամբ։ Նշվում է, որ կայանի և դրա աշխատակիցների վրա գրեթե ամենօրյա հարձակումներով ԶԱԷԿ-ի նկատմամբ շարունակվում են սադրանքները՝ Եվրոպայի կենտրոնում միջուկային աղետի իրական վտանգ ստեղծելով։
Արտաքին քաղաքականատեսչությունը հայտնել է նաև, որ օգոստոսի 18-ի առավոտյան հարվածի է ենթարկվել Էներգոդարի հասարակական տրանսպորտի կանգառը, ինչի հետևանքով կա 1 զոհ և 15 տուժած։ Միաժամանակ հիշեցվել է, որ Կիևի կողմից նախկինում բազմիցս տապալվել են ԶԱԷԿ-ում անձնակազմի ռոտացիաների իրականացումն ու խախտվել այն «լռության ռեժիմները», որոնք սահմանվել էին կայանի անվտանգ գործունեությանն առնչվող օբյեկտներում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը