Մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը խորհուրդ է տրվում ստուգել մարտկոցներն ու խողովակները
Հասարակություն
Ջեռուցման սեզոնի մեկնարկից առաջ անհրաժեշտ է ստուգել բնակարանի ջեռուցման մարտկոցները և համոզվել, որ դրանք ունեն փակող փականներ։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկիտա Չապլինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 360.ru-ին։
Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել մարտկոցների միացման հատվածներին, քանի որ արտահոսքերը հաճախ առաջանում են հենց այդտեղ։ Խորհուրդ է տրվում նաև ստուգել խողովակների և մարտկոցների տեսանելի հատվածները՝ ժանգոտման, ջրի հետքերի կամ վնասվածքների առկայությունը ժամանակին նկատելու համար։
Արտահոսքի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ փակել ջուրը, վթարի հատվածում անջատել էլեկտրականությունը և դիմել շենքը սպասարկող կազմակերպության վթարային ծառայությանը։ Չապլինը նաև խորհուրդ է տվել կատարվածը լուսանկարել կամ տեսանկարահանել և հարևանների մասնակցությամբ համապատասխան արձանագրություն կազմել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել