Գիտնականները ուղեղի ամենավտանգավոր ուռուցքներից մեկի դեպքում կյանքը երկարացնելու միջոց են հայտնաբերել
Հասարակություն
երկարացնելու միջոց են հայտնաբերել
Նվազագույն միջամտությամբ լազերային թերապիան կարող է զգալիորեն երկարացնել գլիոբլաստոմայով՝ ուղեղի ամենավտանգավոր չարորակ ուռուցքներից մեկով հիվանդների կյանքը։ Նման եզրակացության են եկել Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Journal of Clinical Oncology-ում հրապարակված հետազոտությանը։
Գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի ուռուցք ունեցող 787 պացիենտի տվյալներ, որոնք անցել են լազերային ինտերստիցիալ ջերմաբուժություն (LITT)։ Միջամտության ժամանակ գանգի փոքր անցքից ներմուծվում է բարակ լազերային զոնդ, որը ՄՌՏ-ի վերահսկողությամբ տաքացնում և ոչնչացնում է ուռուցքային բջիջները՝ հնարավորինս չվնասելով առողջ հյուսվածքները։ Նոր ախտորոշված գլիոբլաստոմայի դեպքում, երբ լազերով հաջողվել է ոչնչացնել ուռուցքի առնվազն 91 տոկոսը, կյանքի տևողության միջնարժեքը կազմել է 2,1 տարի՝ սովորական վիրահատությունից հետո մոտ 1,5 տարվա համեմատ։
Հետազոտողները նաև պարզել են, որ մեթոդն առավել արդյունավետ է, երբ կիրառվում է դեռևս փոքր չափերի ուռուցքի դեպքում։ Բացի կյանքի տևողության ավելացումից, պացիենտներն ավելի արագ են վերականգնվել․ հիվանդանոցում գտնվելու միջին տևողությունը կազմել է ընդամենը 32 ժամ, իսկ մեծամասնությանը վերակենդանացման բաժանմունքում բուժում կամ կրկնակի հոսպիտալացում չի պահանջվել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել