Լուսնի վրա բազայի ստեղծումն ընդամենը ժամանակի հարց է․ տիեզերագնաց
Աշխարհ
Լուսնի վրա մշտական բազայի ստեղծումն ընդամենը ժամանակի հարց է։ Այս կարծիքն է հայտնել ռուս տիեզերագնաց Սերգեյ Տետերյատնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տիեզերագնացի խոսքով՝ Լուսնի վրա բազան անխուսափելիորեն կստեղծվի, սակայն դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ, քան ներկայում նախատեսվում է։ Մասնավորապես, ՆԱՍԱ-ն ծրագրում է Լուսնի վրա երկարաժամկետ ներկայություն ապահովել արդեն 2030-ականներին, սակայն Տետերյատնիկովը կարծում է, որ այդ ժամկետները կարող են հետաձգվել։
Վերջին տարիներին Լուսնի յուրացման ծրագրերն ակտիվացրել են մի շարք տիեզերական տերություններ։ Միացյալ Նահանգները, Չինաստանը և այլ երկրներ իրականացնում են ծրագրեր, որոնք նախատեսում են ոչ միայն նոր առաքելություններ դեպի Երկրի բնական արբանյակ, այլև ապագայում այնտեղ երկարաժամկետ ենթակառուցվածքների ստեղծում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը