Մեծ Բրիտանիան արձագանքել է բրիտանական ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներին
ԱշխարհՄեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած բրիտանական անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքների վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը, հաղորդում է BBC-ն։
Բերնհեմի խոսքով՝ Լոնդոնի աջակցությունը նպատակ ունի հնարավորություն տալ Ուկրաինային պաշտպանվել։ Նա ընդգծել է, որ Կիևին աջակցելու դիրքորոշումը պահպանել են նաև Մեծ Բրիտանիայի նախորդ կառավարությունները և այն չի փոխվելու։
Ավելի վաղ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան թույլ է տալիս Կիևին բրիտանական ԱԹՍ-ներ օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար՝ դա որակելով որպես հակամարտության սրման գիտակցված քաղաքականություն։ Դեսպանատունը նախազգուշացրել էր, որ Լոնդոնի նման գործողությունները «անխուսափելի հետևանքներ» կունենան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը