Գիտնականը գնահատել է քաղաքակրթությանը սպառնացող «սուպերցունամիի» հավանականությունը
Աշխարհ
Հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին կարող է պատմական մասշտաբի աղետ դառնալ, սակայն ամբողջ մարդկային քաղաքակրթության գոյությանը չի սպառնա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Օրեգոնի համալսարանի գիտնական, Կասկադիայի երկրաշարժերի գիտությունների կենտրոնի տնօրեն Դիեգո Մելգարը։
Նրա խոսքով՝ իրատեսական վատագույն սցենարներից մեկը Կասկադիայի, Ալյասկայի կամ Զոնդյան մեգախզվածքի գոտիներում մինչև 9,5 մագնիտուդով երկրաշարժն է։ Նման իրադարձությունը կարող է առաջացնել հսկայական ցունամի և պատմական մասշտաբի ավերածություններ, սակայն այն չի լինի քաղաքակրթության գոյությանը սպառնացող աղետ։ Գիտնականը հիշեցրել է, որ 1952 թվականին Կամչատկայի երկրաշարժից առաջացած ցունամիի ալիքները հասել էին մինչև Պերու, Չիլի և Նոր Զելանդիա։
Մելգարի գնահատմամբ՝ առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհի որևէ հատվածում 1952 թվականի իրադարձություններին համադրելի աղետի կրկնությունն անխուսափելի է։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է տատանվել հարյուրներից մինչև հարյուր հազարներ՝ կախված նրանից, թե որքան պատրաստ կլինեն երկրներն ու բնակչությունը նման աղետին և ինչպիսի արտակարգ գործողությունների ծրագրեր կունենան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել