Գիտնականները դիզելային վառելիքից ծծմբի ավելի քան 99 տոկոսը հեռացնելու մեթոդ են մշակել
Գիտություն և Մշակույթ
Մոսկվացի գիտնականները նոր կատալիզատոր են ստեղծել, որը թույլ է տալիս դիզելային վառելիքից հեռացնել ծծմբային վնասակար խառնուրդների ավելի քան 99 տոկոսը։ Նոր տեխնոլոգիան կարող է նաև ավելի պարզ և էժան դարձնել վառելիքի մաքրման գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտական հիմնադրամին։
Նավթում առկա ծծմբային միացությունները վառելիքի այրման ժամանակ կարող են վերածվել վնասակար օքսիդների՝ նպաստելով թթվային անձրևների առաջացմանը և մարդկանց շնչուղիների գրգռմանը։ Ներկայում կիրառվող մաքրման մեթոդները պահանջում են մոտ 300–400 աստիճան ջերմաստիճան և բարձր ճնշում։ Նոր կատալիզատորի դեպքում փորձարկումն իրականացվել է ընդամենը 70 աստիճան ջերմաստիճանում և մթնոլորտային ճնշման պայմաններում։
Ութ ժամ տևած փորձարկման ընթացքում նոր կատալիզատորը դիզելային վառելիքից հեռացրել է ծծմբի ավելի քան 99 տոկոսը և պահպանել իր արդյունավետությունը հինգ անգամ օգտագործվելուց հետո։ Գիտնականների խոսքով՝ մատչելի նյութերի, համեմատաբար մեղմ պայմանների և բարձր արդյունավետության համադրությունը տեխնոլոգիան տնտեսապես մրցունակ է դարձնում և հնարավորություն է տալիս այն հետագայում կիրառել ավելի մեծ ծավալներով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել