Կատարը հնարավոր է համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր համաձայնագրի կնքումը
Աշխարհ
Կատարի իշխանությունները հնարավոր են համարում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր համաձայնագրի ձեռքբերումը, որը կարող է ամբողջությամբ ավարտել երկու երկրների միջև ընթացող հակամարտությունը։
Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին հայտարարել է, որ Դոհայի առաջնահերթ խնդիրն այժմ հրադադարի վերականգնումն է, ռազմական սրացման դադարեցումն ու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են հասնել նոր պայմանավորվածության, որը «լիովին վերջ կդնի այս պատերազմին»։ Կատարը, նրա խոսքով, աշխատում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերականգնման ուղղությամբ։
Ալ Անսարին նշել է, որ Դոհայի ջանքերը նաև ուղղված են փոխըմբռնման հուշագրի կատարմանը վերադառնալուն։ Միաժամանակ Կատարը սպասում է Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնության ձեռքբերմանը, ինչը, ըստ նրա, կարող է ճանապարհ բացել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել