Արևմուտքը չի կարողանա օգնել Ուկրաինային հաղթանակ տանել. Ռիտտեր
Աշխարհ
ԱՄՆ-ն և Եվրոպան անկարող են օգնել Ուկրաինային հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին հետախուզության սպա Սքոթ Ռիտերը Dialogue Works YouTube ալիքում։
Նրա խոսքով՝ չկա որևէ ռազմական ուժ կամ կոնֆիգուրացիա, որը կարող է փոխել Ուկրաինայի իրավիճակը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն «խոստովանել է, որ ոչինչ չի կարող անել» Կիևին հաղթելու համար։
Ռիտերը ընդգծել է, որ Վաշինգտոնը չի կիսվի զգայուն տեխնոլոգիաներով, քանի որ չի վստահում ուկրաինացիներին։ «Եվրոպան, իր հերթին, շատ է խոսում, բայց քիչ է անում, այդ թվում՝ Patriot հրթիռների մատակարարման հարցում», -կարծում է փորձագետը։ Նախկին հետախուզության սպաի խոսքով՝ Եվրոպան «նույնպես լքել է Ուկրաինան»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել