Սանդուն կասկած է հայտնել, որ անօդաչու սարքերը պատահաբար են թռչում Մոլդովա
Աշխարհ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պնդում է, որ որոշ ԱԹՍ-ներ դիտավորյալ թռչում են երկրի օդային տարածք։ Նրա խոսքերը մեջբերում է Newsmaker-ը։
«Կարծում եմ, որ ոմանք պատահաբար են այնտեղ հասնում, իսկ մյուսները՝ այն պատճառով, որ ուղարկվել են, և ոչ միայն մեր օդային տարածք, այլև տարածաշրջանի այլ պետությունների օդային տարածք: Ես նման դեպքեր եմ տեսել և՛ Ռումինիայում, և՛ Լեհաստանում: Դատելով այս անօդաչու թռչող սարքերի թռիչքի ուղուց՝ մենք կարող ենք ասել, թե որոնք են ուղարկվել դիտավորյալ, և որոնք են այնտեղ հայտնվել պատահաբար»,- ասել է Սանդուն:
Պետության ղեկավարը դրա համար մեղադրել է Ռուսաստանին։ Նրա խոսքով, ամենակարևորը, որ պետք է անել, «այդ անօդաչու սարքերը կանգնեցնելն է Մոլդովայի Հանրապետությունում, Ուկրաինայում և ամենուր, դա Ուկրաինային օգնելն է և ապահովելը Ուկրաինայի հաղթանակը»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել