Հարավային Սուդանը մտադիր է ընտրություններից առաջ հրաժարվել մարդահամարից
Աշխարհ
Հարավային Սուդանի արդարադատության և սահմանադրական հարցերի նախարար Վեք Մամեր Կուոլը օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, որը թույլ կտա անցկացնել համընդհանուր ընտրություններ` առանց մշտական սահմանադրության և մարդահամարի ընդունման անհրաժեշտության: Այս մասին հայտնում է Tamazuj ռադիոկայանը։
Նախարարի խոսքով՝ օրինագծի հիմնական նպատակն է տարանջատել մշտական սահմանադրության մշակման գործընթացը և համապետական մարդահամարի անցկացումը ընտրություններից։
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են դեկտեմբերի 22-ին նշանակված ընտրությունների իրավական խոչընդոտների վերացմանը։ Օրինագիծը սահմանում է նաև ընտրված նախագահի պաշտոնավարման հնգամյա ժամկետ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը