Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին
Տնտեսություն
Շաքարավազի համաշխարհային բորսայական գնանշումները օգոստոսի 18-ին աճել են 4%-ով՝ 1 ֆունտի դիմաց հասնելով 0,176 դոլարի, ինչն առավելագույն ցուցանիշն է 2025 թվականի մայիսի 22-ից ի վեր, գրում է «Կոմերսանտ»-ը:
Հում շաքարավազի հոկտեմբերյան ֆյուչերսները սակարկությունների ընթացքում բարձրացել են մինչև 0,176 դոլար՝ 1 ֆունտի դիմաց, ապա ճշգրտվել են՝ հասնելով 0,173 դոլարի, ինչը 2,73%-ով բարձր է նախորդ ցուցանիշից: Օգոստոսի սկզբից շաքարավազը թանկացել է 17,7%-ով, իսկ վերջին վեց ամսում՝ 26%-ով:
Օգոստոսի սկզբին հոկտեմբերյան ֆյուչերսներն արդեն թարմացրել են 2025 թվականի հոկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը՝ 1 ֆունտի դիմաց հասնելով 0,165 դոլարի:
Գների աճը նախևառաջ կապում են շաքարավազի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկից՝ Բրազիլիայից հումքի մատակարարումների նվազման հետ: Լրացուցիչ գործոն են դարձել աննախադեպ շոգ եղանակի պատճառով Եվրոպայում արտադրության հնարավոր անկման վերաբերյալ մտավախությունները:
Այսպիսով, օգոստոսին արձանագրված նկատելի աճից հետո շաքարավազի շուկան շարունակում է վերընթաց միտում պահպանել՝ առաջարկի ծավալների հետ կապված խորացող մտահոգությունների ֆոնին:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել