Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն. թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
Տեսանյութեր
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ որդին զորացրվել է:
«Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն:
Թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան իրենց ընտանիքներ՝ ծառայության ընթացքում ձեռք բերելով կյանքի փորձ, տոկունություն և մտերիմ ընկերներ. մենք անելու ենք ամեն ինչ, որ հենց էդպես էլ լինի:
Շնորհակալ եմ բոլորիցդ՝ այս ընթացքում օրհնանքի և քաջալերանքի խոսքերի համար»,- գրել է Ավանեսյանը՝ հետգրությամբ հավելելով.
«Ես տղայիս դիմավորեցի մեր Միջուկային բժշկության ազգային կենտրոնում. աշխատող մամաները կհասկանան»:
Տեսանյութը՝ այստեղ


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել