Ռուսաստանի մի շարք շրջաններում գիշերը զանգվածային ԱԹՍ հարձակումներ են արձանագրվել
Աշխարհ
Բելգորոդի մարզի Պոգրոմեց գյուղում անօդաչուի պայթյունի հետևանքով 15-ամյա դեռահաս է վիրավորվել։
Շեբեկինոյում FPV-դրոնը հարվածել է ավտոմեքենայի, ինչի հետևանքով տուժել են տղամարդ և կին։ Ռեպյախովկա գյուղում տղամարդը պայթել է պայթուցիկ սարքի վրա։
Մոսկվային մոտեցման ժամանակ խոցվել է 25 անօդաչու, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սոբյանինը։ Մարզերի ղեկավարների տվյալներով՝ ևս մոտ 15 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզում, իսկ Տուլայի մարզի երկնքում՝ 27 ուկրաինական դրոն։ Սևաստոպոլի ուղղությամբ ևս երկու հարձակում է հետ մղվել, խոցվել է 13 անօդաչու։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել