Արցախից բռնի տեղահանված որոշ ընտանիքների համար Հայաստանում գործում է բնակարանի վարձակալության մասնակի փոխհատուցման ծրագիր
Հասարակություն
Հայաստանում հուլիսի 1-ից գործում է Արցախից բռնի տեղահանված որոշ խմբերի բնակարանների վարձակալության վճարի մասնակի փոխհատուցման սոցիալական ծրագիր։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի խոսքով՝ ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ստացել են ՀՀ քաղաքացիություն և ընդգրկված են պետական բնակարանային ֆոնդից բնակարան ստանալու հերթացուցակում։ Փոխհատուցում ստանալու համար պարտադիր պայման է բնակարանի վարձակալության պաշտոնական պայմանագրի առկայությունը։
Ծրագրի շահառու ընտանիքի անդամներից մեկը պետք է ունենա անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում։
Ծրագրից կարող են օգտվել նաև այն ընտանիքները, որոնց կազմում կա 2 անձ, որոնց ընդհանուր տարիքը կազմում է առնվազն 115 տարի, կամ 3 անձ, որոնց տարիքների հանրագումարը 175 տարի և ավելի է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել