Մահվան ելքով վրաերթ Կոտայքում․ 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Ա.-ն ռուսական համարանիշներով «Volkswagen»-ով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Նորայր Ա.-ին․ հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Վրաերթի ենթարկված տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և Կոտայքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ դեպքի վայրից հաղորդված տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացվում, և երթևեկությունը կազմակերպված էր հանդիպակաց ուղղությամբ։
Վրաերթի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է մահացած հետիոտնը, իսկ ավտոմեքենան՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում իրավիճակը որոշ ժամանակ լարվել է, սակայն ոստիկանների և պարեկների միջամտությամբ այն հանդարտվել է։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել