Ուկրաինայի պաշտոնանկ արված պաշտպանության նախարարը կոչ է արել նախագահական ընտրություններ անցկացնել
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը կոչ է արել պատերազմի պայմաններում երկրում նախագահական ընտրություններ անցկացնել՝ հայտարարելով, որ «ժողովրդավարությունը չի կարող պատանդ մնալ Ռուսաստանի ձեռքում»։
Ֆեդորովը նշել է, որ Ուկրաինան պայքարում է հենց այն բանի համար, որպեսզի մնա ազատ եվրոպական պետություն։ Նա առաջարկել է մշակել «օրինական, անվտանգ և իրատեսական մեխանիզմ», որը թույլ կտա վերականգնել լիարժեք ժողովրդավարական գործընթացը նաև երկարատև պատերազմի պայմաններում։
Ֆեդորովը, որը պաշտպանության նախարարի պաշտոնից անսպասելիորեն ազատվել էր անցած ամիս՝ պաշտոնը ստանձնելուց ընդամենը վեց ամիս անց, իր հայտարարության մեջ Զելենսկու անունը չի հիշատակել։ Միևնույն ժամանակ նա խոսել է Ուկրաինայում կառավարման «համակարգային ճգնաժամի» և փոփոխություններից վախի մասին՝ ընդգծելով նաև կոռուպցիայի խնդիրը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել