Ռուսաստանում թվային ռուբլով բոլոր գործարքները քաղաքացիների համար անվճար կլինեն
Ռուսաստան
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի քաղաքացիները թվային ռուբլով գործարքների համար միջնորդավճար չեն վճարի։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան։
Նույն օրվանից քաղաքացիները կկարողանան թվային ռուբլու դրամապանակ բացել համակարգային նշանակություն ունեցող բանկերի հավելվածների միջոցով։ Թվային ռուբլին կգործի կանխիկ և անկանխիկ ռուբլու հետ զուգահեռ և չի փոխարինի դրանց։
Սեպտեմբերից թվային ռուբլով վճարումներ կընդունեն նաև տարեկան ավելի քան 120 մլն ռուբլի շրջանառություն ունեցող առևտրային ցանցերը։ Գնում կատարելիս անհրաժեշտ կլինի բանկային հավելվածով սկանավորել QR կոդը, ընտրել թվային ռուբլին և հաստատել վճարումը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել