Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանից կարտոֆիլի ներմուծումը
Ռուսաստան
Ռուսաստանը հուլիսին Վրաստանից կարտոֆիլ չի ներմուծել։ Սա առաջին նման դեպքն է այս տարվա փետրվարից ի վեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի մաքսային տվյալներին։
Մինչ այդ մատակարարումները կտրուկ աճել էին։ Մայիսին դրանց արժեքը ապրիլի համեմատ ավելացել էր 43 անգամ՝ 9,2 հազար դոլարից հասնելով 395,9 հազար դոլարի։
Հունիսին Վրաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումն աճել էր ևս 2,3 անգամ՝ հասնելով 925,8 հազար դոլարի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել