Գաստրոէնտերոլոգը նշել է հաճախակի գազերի առաջացման պատճառները
Հասարակություն
Հաճախակի գազերի առաջացումը կարող է կապված լինել սննդակարգի հետ։ Գաստրոէնտերոլոգ Ֆելիս Շնոլ-Սասմանի խոսքով՝ աղիքային բակտերիաները քայքայում են բարակ աղիքում ամբողջությամբ չյուրացված ածխաջրերը, ինչի հետևանքով բնականորեն գազեր են առաջանում։
Գազերի առաջացմանը կարող են նպաստել լոբին, ոսպը, բրոկոլին, ինչպես նաև սորբիտ և քսիլիտ պարունակող մթերքները։ Կաթնամթերքից հետո հաճախակի գազերը կարող են վկայել լակտոզայի նկատմամբ անհանդուրժողականության մասին։ Նույն խնդիրը կարող է առաջանալ նաև սննդակարգում բջջանյութի քանակը կտրուկ ավելացնելու դեպքում։
Բժշկի խոսքով՝ պատճառ կարող է լինել նաև մեծ քանակությամբ օդ կուլ տալը։ Արագ ուտելը, մաստակ ծամելը, ձողիկով խմելը, գազավորված ըմպելիքները և նույնիսկ ուտելու ընթացքում խոսելը կարող են մեծացնել մարսողական համակարգ ներթափանցող օդի քանակը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել