Իսրայելի թիրախը Սիրիայում Թուրքիան էր․ Axios
Աշխարհ
Իսրայելը Թրամփի վարչակազմին հայտնել է, որ Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազային իրականացված հարվածի նպատակն էր կանխել այնտեղ Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը։ Այս մասին, Axios-ի տվյալներով, հայտնել են ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ Թուրքիան նախատեսում էր ռազմական ներկայություն հաստատել բազայում, որը գտնվում է Հալեպի մոտ և թուրքական սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Հարվածների հետևանքով վնասվել են բազայի թռիչքուղին և անգարները։
Անկարան, սակայն, հերքել է իսրայելական պնդումները՝ հայտարարելով, որ բազայում թուրքական զինուժ չի եղել։ Թուրքիայի իշխանությունները Իսրայելի գործողությունները որակել են որպես տարածաշրջանն ապակայունացնող քայլ։
Հարվածը քննադատել է նաև ԱՄՆ-ը՝ այն անվանելով «անհարկի սրացում»։ Վաշինգտոնը փորձում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հաղորդակցության մեխանիզմ ստեղծել՝ հետագա ռազմական բախումները կանխելու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել