Արջը վրանից դուրս է քաշել և սպանել 29-ամյա զբոսաշրջիկի
Հասարակություն
Ալթայի Հանրապետությունում՝ Արտիբաշ ավանի մոտակայքում, արջը վրանից դուրս է քաշել և սպանել Նովոսիբիրսկի մարզից ժամանած 29-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պարզվել է, որ զոհվածը Նովոսիբիրսկի մարզի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության աշխատակից էր և աշխատում էր որպես պետական հրդեհային վերահսկողության տեսուչ։ Ալթայում նա գտնվում էր արձակուրդում։
Նովոսիբիրսկի ԱԻՆ գլխավոր վարչությունը հաստատել է աշխատակցի մահվան մասին տեղեկությունը և ցավակցություն հայտնել նրա հարազատներին ու մտերիմներին։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել