Շվեյցարիան սահմանափակումներ է մտցրել զորակոչային տարիքի ուկրաինացիների համար
Համաշխարհային Մամուլ
Շվեյցարիան օգոստոսի 20-ից պաշտպանության S կարգավիճակ չի տրամադրի զորակոչային տարիքի այն ուկրաինացիներին, որոնք չեն կարող փաստաթղթով հաստատել Ուկրաինայում իրենց զինվորական պարտավորությունների կատարումը։ Այս մասին հայտնել է երկրի Դաշնային խորհուրդը։
Սահմանափակումը վերաբերում է զորակոչային տարիքի քաղաքացիներին, պահեստազորում հաշվառված անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր կամավոր միացել են Ուկրաինայի զինված ուժերին։ Շվեյցարիայի իշխանությունները որոշումը բացատրել են ԵՄ երկրների մոտեցմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Նոր կանոնները կկիրառվեն 2026 թվականի օգոստոսի 20-ից ներկայացված դիմումների նկատմամբ։ Դրանք չեն տարածվի այն ուկրաինացիների վրա, որոնք արդեն ունեն Շվեյցարիայում պաշտպանության S կարգավիճակ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել