Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն
Տնտեսություն
Ղրղզստանի իշխանությունները որոշել են հարկադիր լուծարել 19 ընկերություն՝ միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկը նվազեցնելու համար։ Kaktus Media-ի տվյալներով՝ ավելի վաղ Բիշքեկը կազմել էր պատժամիջոցային ռիսկեր պարունակող գործունեություն իրականացնող 40 ընկերությունների ցանկ։
Ստուգումների արդյունքում որոշվել է փակել ևս 19 ձեռնարկություն։ Այս քայլով Ղրղզստանը փորձում է խուսափել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելուն աջակցելու վերաբերյալ մեղադրանքներից։ Թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը, չի նշվում։
Ավելի վաղ Բիշքեկը հայտարարել էր, որ չի օգնում շրջանցել միջազգային պատժամիջոցները, սակայն չի պատրաստվում նաև դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ։ Միաժամանակ երկիրը խստացրել է բանկային գործարքների, երկակի նշանակության ապրանքների արտահանման և ընկերությունների գործունեության վերահսկողությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել