NABU-ն հրապարակել է Զելենսկու գրասենյակի պաշտոնյաների՝ Sense Bank-ի շուրջ զրույցների ձայնագրությունները
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) «Ֆորեսթ Գամփ» գործողության շրջանակում հրապարակել է ձայնագրություններ, որոնցում նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրան խոսում է Sense Bank-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Ըստ հրապարակված նյութերի՝ բանկի շուրջ հետաքրքրություն են ունեցել նաև իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և Գերագույն ռադայի կոմիտեներից մեկի ղեկավարը։
Մուդրայի խոսքով՝ գործարար Թիմուր Մինդիչն առաջարկել է բանկի վերահսկողությունը չհանձնել այդ անձանց՝ պնդելով, որ Sense Bank-ի միջոցով խոշոր ֆինանսական հոսքեր են անցնում։ «Страна.ua»-ն ենթադրում է, որ զրույցում հիշատակված կոմիտեի ղեկավարը Դանիիլ Գետմանցևն է։
Օգոստոսի 19-ին NABU-ն հայտարարել է Զելենսկու գրասենյակի պաշտոնյաների դեմ հատուկ գործողության մասին։ Խուզարկություններ են իրականացվել նաև Իրինա Մուդրայի մոտ, որից հետո Զելենսկին նրան ազատել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել